top of page
Search

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին թալանում են

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 12, 2020
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին թալանում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայկ Հայկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով գույքի նկատմամբ իր ունեցած լիազորությունները, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված, «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գույքը՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 1 միլիոն 109 հազար 820 դրամ գումարին համարժեք խոշոր չափերի գույքային վնաս:

Հայկ Հայկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Իսկ, ահա, այս գործը քննելու է Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին՝ դատավոր Դավիթ Հարությունյանը»:

 
 
 

Комментарии


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page