top of page
Search

Թրամփն արգելել Է Եվրոպայից մուտքը ԱՄՆ՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 12, 2020
  • 1 min read

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ցանկացած հաղորդակցություն Եվրոպայի հետ, ներառյալ ծովային եւ ավիափոխադրումները, 30 օրով դադարեցվում են՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ի կեսօրին, տեղեկացնում Է BBC-ն:

Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ազգին հղած իր ուղերձում Թրամփն ասել Է, որ «խիստ, բայց անհրաժեշտ սահմանափակումները» չեն տարածվի Մեծ Բրիտանիայի վրա, որտեղ հաստատվել Է կորոնավիրուսով վարակման 460 դեպք: Նրա խոսքով՝ Եվրամիությունը «չկարողացավ ձեռնարկել նախազգուշության այն նույն միջոցները», ինչ եւ ԱՄՆ-ը: Թրամփը նաեւ Կոնգրեսին կոչ Է արել ձեռնարկել հարկային բեռի թեթեւացման միջոցներ ԱՄՆ-ի տնտեսության վրա կորոնավիրուսի բռնկման ազդեցության դեմ պայքարի շրջանակում: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆն ավելի ուշ ճշտել Է, որ Եվրամիությունից ԱՄՆ մուտքի արգելքը կվերաբերի այն քաղաքացիներին, որմնք վերջին 14 օրում այցելել են Շենգենյան գոտու երկրներ Միացյալ Նահանգներ ժամանելուց առաջ:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page