top of page
Search

Թրամփը զայրացել է քամուց ծածանվող մազերի լուսանկարի պատճառով

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 10, 2020
  • 1 min read

Համացանցում արագորեն տարածվում է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որում նա պատկերված է քամուց ծածանվող մազերով, գրում է The Guardian-ը:

Առաջին անգամ լուսանկարը հրապարակվել է միկրոբլոգում White House Photos անունով, իսկ լուսանկարի հեղինակը լրագրող եւ լուսանկարիչ Ուիլյամ Մունն է:

Կարճ ժամաանկ անց լուսանկարի սեւ-սպիտակ տարբերակի հղումը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր նաեւ ինքը՝ Թրամփը, որը հայտնի է սեփական արտաքինի նկատմամբ զգայուն վերաբերմունքով, գրում է պարբերականը:

«Ավելի շատ կեղծ լուրեր: Անկհայտ է, որ դա արվել է ֆոտոշոփի միջոցով: Քամին ուժե՞ղ էր, իսկ մազերը լա՞վ տեսք ունեն»,-գրել է նա՝ հայտարարելով, որ նրան ցանկանում են նվաստացնել:

Ավելի ուշ սեւ-սպիտակ տարբերակը եւս հեռացվել է:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page