top of page
Search

Թուրքիան քրդաբնակ շրջաններում նոր ռազմական գործողություն է սկսել

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 8, 2019
  • 1 min read

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 8-ին քրդաբնակ Դիարբեքիրի, Մուշի, Բինգյոլի շրջաններում «Kıran-5» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին:

Նշվում է, որ այդ ռազմական գործողությանը մասնակցում է 179 ստորաբաժանում, որոնցում ընդգրկված է 2625 զինվոր և շուրջ 3000 հոգի՝ ոստիկանության հատուկ ուժերից, ժանդարմերիայի հրամանատարությունից և անվտանգութան ծառայությունից։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ մասնավորապես հայտնել է, որ նոյեմբերի 8-ին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսված գործողության նպատակն է կանխել ձմռանը PKK-ի հնարավոր գործողությունները և վնասազերծել վերոհիշյալ շրջաններում ապաստանած զինյալներին:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page