top of page
Search

Թուրքիան ժամանակ է տվել Ռուսաստանին. Ինչ է լինելու Գյումրիի ռուսական բազան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 10, 2020
  • 2 min read

Սիրիական Իդլիբում Ռուսաստանն ու Թուրքիան փաստացի փոխանակվեցին ռազմական հարվածներով ու քաղաքական բնույթի կոշտ հայտարարություններով: Սպանվեցին թուրք եւ ռուս զինծառայողներ, թուրքական հրթիռակոծությունից զոհվեցին տասնյակ սիրիացի զինվորներ:

Կողմերը միմյանց մեղադրում են ապաէսկալացիոն գոտում պայմանավորվածությունները խախտելու մեջ: Թուրքիան Ռուսաստանից պահանջում է կանգնեցնել Սիրիայի կառավարական բանակի հարձակումը, որի հետեւանքով կառավարությունը վերահսկողություն է հաստատել թուրքական մի շարք պահակակետերի վրա: Թուրքիան մինչեւ ամսվա վերջ ժամանակ է տվել Ռուսաստանին, որից հետո սպառնում է սկսել հարձակումը:

Ռուսաստանը հայտնվել է երկիմաստ իրավիճակում: Մի կողմից, Մոսկվան չի կարող թույլ տալ Թուրքիայի հարձակումը, որը ծանր հարված կլիներ այդ երկրի հեղինակությանը: Մյուս կողմից, թուրքերին դիմակայելու ռեսուրսներ Ռուսաստանը չունի: Ինչպես նշում են ռուս ռազմական փորձագետները, թուրքական բանակը Սիրիայում բնական առավելություն ունի թե սպառազինության քանակի ու որակի, թե աշխարհագրական մոտիկության եւ թե Սիրիայում թյուրքական հոծ բնակչության ներկայության առումով:

Իր հերթին, Մոսկվան կարծես թե խնդիրներ ունի նաեւ Ասադի պարագային: Բանն այն է, որ այս ընթացքում Ասադի դիրքերը բավական ուժեղացել են, նրան հավատարիմ բանակը վերազինվել ու ավելի պրոֆեսիոնալ է դարձել: Նա հաջողությամբ մանեւրում է Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի հակասությունների վրա:

Բացի այդ, սիրիական կառավարական բանակում մեծ թիվ է կազմում պրո-իրանական զինվորականների թիվը, ովքեր դժգոհ են Ռուսաստանի գործողություններից: Շատ փորձագետներ նշում են, որ Իդլիբում զինադադարի խախտումը պայմանավորված է եղել հենց այս հանգամանքներով:

Իր հերթին, Կրեմլը ճնշում է զգում սեփական զինվորականներից, որոնք դժգոհ են Թուրքիայի ու Իսրայելի հետ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության սերտ համագործակցությունից:

Реклама 11

Ռուսաստանին Սիրիայում հետաքրքրում է միայն իր երկու բազաների հարցը, սակայն դրանց ճակատագիրը կախված է շատ հանգամանքներից, այդ թվում՝ թե ինչի է պատրաստ Ռուսաստանը դրանք պահելու համար:

Ռուսաստանն, այսպիսով, Թուրքիայի հետ միասին անհույս խրվել է սիրիական ճահճում: Միեւնույն ժամանակ, երեւում է՝ նրանք կորցրել են նաեւ միմյանց հետ հարաբերվելու ավանդական սխեմաները, այդ թվում՝ հայերի հաշվին սեփական խնդիրները լուծելը:

Ռուսաստանի ներկայիս վիճակը 1915-1923 եւ 1946-1947 իր վարած քաղաքականության ուղիղ հետեւանքն է, երբ հետեւողականորեն ոչնչացվում էր հայկական տարրը իր պատմական ու քաղաքակրթական արեալում, ինչպես նաեւ հայկական սուբյեկտությունը Արեւելյան Հայաստանի մի մասում:

Այս ֆոնին, արդիական է դարձել Գյումրիի ռուսական 102-րդ բազայի խնդիրը, որը Մոսկվան մտադիր է ուժեղացնել: Այդ բազայի իրական խնդիրը 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի պահպանումն է՝ «ԱՊՀ արտաքին սահմանների պաշտպանության» անվան տակ: Իրավիճակը շրջանում փոխվում է, եւ այս մասին պետք է մտածել, նախեւառաջ՝ այն հայկական հրամանատարությանը ենթարկելու խնդրին:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page