top of page
Search

Էրդողանն սպառնացել է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 31, 2020
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 31-ին վերստին հայտարարել է Սիրիայի Իդլիբի ապաէսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին, ըստ որի վարկածի Սիրիայի բանակի հարձակումների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Այս պնդմամբ Թուրքիայի ղեկավարը հունվարի 31-ին հանդես է եկել Անկարայում, հեռարձակումը վարել է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եթե Իդլիբում իրադրությունը չնորմալանա, ապա մենք կանցնենք գործողությունների: Մենք չենք վարանի դրա համար անել այն ամենը, ինչ կպահանջվի, այդ թվում՝ ռազմական ուժ կգործադրենք»,- ասել է Էրդողանը: Նա նաեւ հիշեցրել է, որ «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի, այդ թվում՝ Իդլիբի իրադրության նկատմամբ»:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Էրդողանին, հայտնել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին Իդլիբում իրադրության սրվելու պատճառով: Հունվարի 30-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի արդյունքներով, որը տեւել է չորսուկես ժամ, հայտարարել է, որ Անկարան մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցնի խաղաղ բնակիչների վրա հարձակումները Սիրիայի «Իդլիբ» ապաէսկալացիայի գոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page