top of page
Search

«Էսքան անպատասխանատու տղամարդ դեռ հանդիպած չկամ». Ստյոպա Սաֆարյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 22, 2019
  • 1 min read

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Վանեցյանի հարցազրույցի պատառիկներից սարսափեցի երկրիս ազգային անվտանգության համար, որ նրան է վստահվել։ Հաղորդավարը հարցնում է՝ Սորոսականները վտա՞նգ ներկայացնում են մեր երկրին։ Պատասխանում է՝ այո։ Մի հարցնող լինի՝ բա որ «վտանգ են ներկայացնում, դու մո՞ւկ էիր տշում, թե ծաղիկ էիր վաճառում»։ Նույնը՝ մյուս հարցերի դեպքում։ Էսքան անպատասխանատու տղամարդ դեռ հանդիպած չկամ։ Լրագրողը հարցնում է՝ հնարավոր է, որ ձեզ դատեն։ Պատասխանում է՝ ինչի՞ համար։ Ես կասեմ՝ առնվազն անմեղսունակության համար, որ հազար ոլորտում խունջիկլամիշներով ակնարկեցիր ինչ-որ ազգային անվտանգության վտանգների մասին, բայց ոչ մի տեղ պատասխան չտվեցիր ու ոչ մի փաստ չկա։ Թե բա՝ դեռ կխոսեմ․․․: Մենակ թե Սերժ Սարգսյանի խոստացված և ամիսներով գովազդված ելույթի արձագանքներին նայիր, հետո որոշիր՝ կխոսես, թե կլռես։ 1999թ․-ից այս կողմ Ջահանգիրյան Գագիկն էլ է խոսում․․․․      Աղետ է եղել, չենք իմացել ․․․»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page