top of page
Search

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում հայտնաբերվել է գումարով պայուսակ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 26, 2019
  • 1 min read

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում նոյեմբերի 25-ին հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր: Այս մասին հայտնեցին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:

«Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր ձեր անձնական իրերի նկատմամբ»,- ասված է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page