top of page
Search

Զելենսկին Բաքվում հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 17, 2019
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»: Այս մասին տեղեկացնում է unn.com.ua կայքը:

«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:

«Այդ ամենն ընդգծում է մեր պետությունների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը, մեր պետությունները շատ հարցերում մոտ դիրքորոշումներ ունեն՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով»,- ասել է Զելենսկին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

 
 
 

Kommentare


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page