Երևանում տրանսպորտի վարորդները գործադուլի են դուրս եկել
- irakan lurer
- Feb 10, 2020
- 1 min read

Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտի մի շարք ընկերությունների վարորդներ այսօր առավոտից չեն աշխատել, գործադուլ են արել: Նրանք բողոքում են իրենց օրվա ծախսերի մեծությունից: «Գազը էս վերջին մի ամսում քիչ-քիչ բարձրացել, հասել ա մի լիցաքավորումը 10 հազար դրամի, որը ամիսներ առաջ 7000 դրամ էր: Էսօրվա դրությամբ կառավարությունը բարձրացնում է միջին աշխատավարձը, բայց բարձրացնում են նաև մեր օրվա պլանը: Ընդհանուր գումարը, եթե մենք օրական մուծենք, կազմում է 27 700 դրամ: Դա գազելով անհնար ա ապահովել: Մեր պահանջն է, որ թող կառավարությունը մեր ղեկավարության հետ կապվի, հարկերը մի քիչ իջեցնի, կամ գազի գինը իջեցնեն»,- ասում էին վարորդները:
Նրանք նշեցին, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այսօր եկել ու իրենց համոզել է դադարեցնել գործադուլը: Վարորդները նշեցին, որ նախորդ ամսվանից դեռևս պարտքեր ունեն իրենց ղեկավարներին, չեն կարողանում վճարել, օրեցօր ավելացող խցանումների պատճառով էլ չեն կարողանում օրվա մեջ ավելի շատ փոխադրումներ իրականացնել, որպեսզի այդ գումարներն աշխատեն: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նրանց ասաց՝ եթե խնդինրները մեկ ժամում լուծելու լինեին, քաղաքապետարանը կես ժամում կլուծեր: Նա նշեց, որ լուծումները կքննարկվեն, պատասխանները կտրվեն: Վարորդները համաձայնեցին ևս մեկ շաբաթ աշխատել, որից հետո, եթե որևէ արտոնություն չտրվի իրենց, ասացին՝ դարձյալ ակցիաներ կանեն: Երթուղին սպասաարկող ընկերություններից մեկի ղեկավարն ասաց, որ վերջին ամիսներին ծախսերն ավելացել են, ուղևորների թիվը պակասել է, խցանումները՝ ավելացել, գնաճը, այդ ամենը բերել ու հասցրել են այս կետին: «Վարորդները մեզանից չեն դժգոհում, ներկա իրավիճակից են դժգոհում, ծախսերը շատացել են: Քաղաքապետարանում խոսք են տվել 10 օրվա մեջ այս հարցը կքննարկենք, լուծումներ կլինեն: Հասել ենք նրան, որ ուղղակի որոշ ձեռնարկություններ պետք է փակվեն: Մենք պատրաստվում էինք, որ դիմում գրենք, այսօր փակվենք, բայց դեռ կսպասենք»,- ասաց նա:
Comments