Երկու գիծ․ Adidas-ը դատարանում պարտվել է H&M-ին
- irakan lurer
- Jan 31, 2020
- 1 min read

Շվեդական H&M-ը երկու գծով լոգոտիպի համար դատի է տվել գերմանական Adidas ընկերությանը: Այս մասին հայտնում է Business Insider նիդերլանդական հրատարակչությունը։
Հաագայի դատարանը վճռել է, որ H&M-ի ֆիթնեսի համար նախատեսված հագուստի երկու գծերը չեն խախտում Adidas ապրանքանիշի իրավունքները, որը ճանաչելի է երեք գծերով: Հաղորդվում է, որ գծերի համամասնությունը զգալիորեն տարբերվում է, ինչը նշանակում է, որ սպառողները չեն շփոթվում, թե հագուստի վրա որ ընկերության լոգոն է պատկերված:
Երկու ընկերությունների միջեւ իրավաբանական քննությունը սկսվել է 1997-ին, երբ Adidas-ը ուշադրություն է դարձրել H&M խանութներում վաճառվող ֆիթնեսի համար հագուստի Work Out-ի շարքին: Շապիկների եւ տաբատների վրա պատկերված էին երկու զուգահեռ ուղղահայաց գծեր։
Մի քանի անգամ դատարանը կանգնել է Adidas-ի կողմը եւ խախտում է ճանաչել, սակայն շվեդները թեեւ դադարեցրել են շարքի վաճառքը, սակայն շարունակել են բողոք ներկայացնել՝ հասնելով Հաագայի դատարան, որն էլ վերջնական որոշում է կայացրել:
댓글