top of page
Search

Երեւանի քաղաքապետարանն առաջին անգամ կանխարգելել է մերկասառույցը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 14, 2020
  • 1 min read

Երեւանի քաղաքապետարանը հունվարի 11-ին մայրաքաղաքի մի քանի վայրերում առաջին անգամ փորձնական կիրառել է ձյան հետեւանքով մերկասառույցի առաջացման կանխարգելիչ աշխատանքներ։ Աղ ու ավազը նախօրոք է ցանվել՝ ձյունը տեղալուց ժամեր առաջ:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ երեկվա առատ ձնից առաջ աղով եւ ավազով են մշակվել Արաբկիր, Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնդրահարույց փողոցները: Աշխատանքն իրականացվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով:

Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե այսուհետ բոլոր վարչական շրջաններո՞ւմ են նման կանխարգելիչ աշխատանքներ իրականացվելու: Վերջինս նշեց, որ աղով ու ավազով կմշակվեն հիմնականում քաղաքի բարձրադիր հատվածները, ինչպես նաեւ այն տարածքները, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Կարապետյանի խոսքով՝ սա առաջին հայացքից արդյունավետ տարբերակ է, ինչի մասին են փաստել նաեւ քաղաքացիները: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր հայտնում են, որ առավոտյան փողոցները զարմանալի մաքուր են եղել եւ հեշտ անցանելի:

Ձնամաքրման կանխարգելիչ աշխատանքներին էր անդրադարձել նաեւ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր բնակելի թաղամասից մի քանի նկարներ եւ կից գրառում կատարել. «Սա մեր թաղամասն է՝ Ծարավ Աղբյուր փողոցում: Եթե նախորդ տարիները լիներ, այստեղ այս ժամանակ արդեն լուրջ դժվարություններ կլինեին, այժմ երթեւեկելի մասին ձյունը նստած չէ: Առավոտ շուտ մեր համատիրությունը կսկսի մայթերի մաքրման աշխատանքները՝ անցյալ տարի ձեռք բերված հատուկ տեխնիկայով»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page