top of page
Search

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատ արձակվեց

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 28, 2020
  • 1 min read

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է. նա ազատ է արձակվել՝ 6 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը։

Նա հայտնեց նաեւ, որ որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։


Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 29-ին բավարարել էր դատախազության՝ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page