«Երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու». ընդդիմադիրը՝ Էրդողանին
- irakan lurer
- Feb 26, 2020
- 1 min read

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` թուրքական բանակի կորուստների մասին հայտնած տեղեկություններին, գրում է demokrathaber.org կայքը: Էրդողանը, մասնավորապես, ասել էր, որ Թուրքիան Սիրիայում և Լիբիայում ընդամենը մի քանի զոհ ունի և որ «նահատակների բլուրը չի կարող դատարկ մնալ»: Այս խոսքերը խիստ բարկացրել են ընդդիմադիր քաղաքական գործչին: «Եթե չես ուզում նահատակների բլուրը դատարկ մնա, երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու»-ասել է Քըլըչդարօղլուն: Նա նաև կոչ է արել փակ նիստ անցկացնել Թուրքիայի խարհրդարանում` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Իդլիբում և Լիբիայում:
Comentarios