Եվրոպական ներդրումային բանկը դրամաշնորհներ կտրամադրի Հայաստանի ճանապարհների բարեկարգման համար:
- irakan lurer
- Nov 7, 2019
- 1 min read

Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհների միջոցով կբարելավվի Երևան-Մեղրի, Երևան-Իջևան, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման, Գորիս-Արցախ, Կապան-Ծավ-Մ2, Երևան-Արտաշատ Այգեվան ավտոճանապարհների վտանգավոր հատվածները:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:
Եվրոպական ներդրումային բանկի կողմից տամադրված դրամաշնորհների մի մասն ուղղվելու է Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտ՝ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով։
Նախատեսվում է վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողության, ճանապարհային անվտանգության իրազեկման և ուսուցման, ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստման աշխատանքների իրականացում։
Comments