Եվրահանձնաժողովը կոչ է արել դադարեցնել զենքի կիրառումը Մերձավոր Արեւելքում
- irakan lurer
- Jan 8, 2020
- 1 min read

Մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող ճգնաժամն ազդում է նաեւ Եվրամիության վրա, Եվրահանձնաժողովը կոչ է անում դադարեցնել զենքի կիրառումը, որպեսզի տեղ տրվի երկխոսությանը: Այդ մասին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Հունվարի 8-ի առավոտյան տեղի է ունեցել եվրակոմիսարների կոլեգիայի հատուկ նիստ, որտեղ քննարկվել է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում, Իրանում եւ Լիբիայում իրադարձությունների հետ կապված իրադրությունը:
«Ներկայիս ճգնաժամը խորապես ազդում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ մեզ բոլորիս վրա: Զենքի կիրառումը պետք է դադարեցվի այժմ, որպեսզի տեղ տրվի երկխոսությանը»,-ասել է ֆոն դեր Լյայենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Comments