top of page
Search

ԵՍ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԵԼ ԵՄ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԱԿ․ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 6, 2019
  • 1 min read

Այսօր վաղ առավոտից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին անում, նրանց էին միացել նաև դասախոսներ, որոնք գործադուլ էին անում։ Դասադուլի պատճառը «Բարձրագության կրթության և գիտության » մասին օրենքի նոր նածագիծն է, որով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները հանվում են բուհերում պարտադիր դասավանդվող առարկաների ցուցակից։ Ուսանողներն ու դասախոսները նաև ստորագրահավաք իրականացրին՝ ըննդեմ օրենքի այդ դրույթի։ ԵՊՀ նախկին ռեկտոր, այժմ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, պատմաբան Արամ Սիմոնյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի ծավալվող իրադարձությունների և հատկապես օրենքի այդ վիճահարույց դրույթների վերաբերյալ․

« Ես պաշտոնյա չեմ, որպեսզի Դուք իմ կարծիքը իմանաք, իսկ որպես մասնագետի՝ ես իմ կարծիքը արտահայտել եմ՝ իմ ստորագրությունը դրել եմ, ուրիշ որևէ բան չունեմ ասելու ։ Ռեկտոր կա, պրոռեկտորներ կան, դեկաններ կան, ղեկավարներ կան, ես այլևս համալսարանում ղեկավար չեմ, ես իմ կարծիքը արտահայտել եմ իմ ստորագրությունը դնելով այդ փաստաթղթի տակ, որ պատմաբաններն ու բանասերները ստորագրել են »,- պատասխանեց նախկին ռեկտորը։

Նշենք, որ թեմայի առնչությամբ այսօր հայտարարություն էր տարածել նաև ԿԳՍՄ-ն․ 

«Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»,- ասված է հայտարարության մեջ։

 
 
 

ความคิดเห็น


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page