«Ես իհարկե, այդ հանձնաժողովը չէի կազմի». Սեյրան Օհանյանը՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին
- irakan lurer
- Jan 29, 2020
- 1 min read

Մենք ապրիլյան պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի հետ զուգահեռ քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի եւ եզրակացություններ տա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախկինում ինքը քննադատաբար է արտահայտվել այդ հանձնաժողովի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցերը այս հանձնաժողովը չէ, որ պետք է քննարկի:
«Ես իհարկե, այդ հանձնաժողովը չէի կազմի կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ-ի ղեկավարության հետ: Բայց քանի որ արդեն ստեղծվել է ԱԺ-ում, հանձաժողովը պետք է աշխատի, ես էլ իմ կողմից աջակցելու եմ»,-ասաց նա:
Comments