top of page
Search

«Ես բացառում եմ որևէ խնդիր Մխիթարյանի հետ». Մելիքբեկյանը՝ Մարինա Թաշչյանի խոսքերի մասին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 24, 2019
  • 1 min read

ՀՖՖ արտահերթ ժողովի ավարտից հետո նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանում է լրագրողների հարցերին: 

Հարց հնչեց այն մասին, որ Մարինա Թաշչյանը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը հայտարարել է, որ ՀՖՖ ղեկավարության հետ իր տարաձայնությունների պատճառով կա հավանականություն, որ Մխիթարյանը հավաքական չի հրավիրվի:

«Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու որևէ տարբերակ հնարավոր չի: Բացի դրանից, Հայաստանի հավաքականի կազմը որոշում է հավաքականի մարզիչը, ոչ թե ֆեդերացիայի նախագահը: Եվ ես չեմ պատկերացնում մի մարզչի, որը այսօր Մխիթարյանին չի հրավիրի: Դա էմոցիոնալ հայտարարություն է: Ես շատ եմ հարգում ու սիրում Մարինա Թաշչյանին, բայց նման բան հնարավոր չէ», - պատասխանեց Արմեն Մելիքբեկյանը:

Պատասխանելով նաև այն հարցին, թե արդյոք չեն կարող Մարինա Թաշչյանի հետ լարված հարաբերություններն ազդել հավաքականի վրա, ինչպես նաև՝ ինչու է նա խայտառակ որակել այսօրվա ընտրությունները՝ Մելիքբեկյանն ասաց.

«Ես ընտրությունների կազմակերպմամբ չեմ զբաղվել: Ես ընդամենը մեկ անգամ եմ միջամտել, խնդրել եմ թույլ տալ Սուրեն Բաղդասարյանին լուսաբանելու ընտրությունները: 

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին՝ ես բացառում եմ, որ կարող է որևէ խնդիր լինել: Հենրիխ Մխիթարյանը մեր ֆուտբոլի պարծանքն է: Նա հայկական ֆուտբոլի լեգենդն է: Հենրիխ Մխիթարյանը չի խաղում ֆեդերացիայի նախագահի, որևէ աշխատակցի համար: Նա խաղում է հայաստանցիների համար, իր դրոշի համար: Եվ ես բացառում եմ որևէ խնդիր: Կարծում եմ՝ դա շահարկել պետք չէ»:

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page