ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միայն աճուրդից հավաքվեց 66,000 ԱՄՆ դոլար․
- irakan lurer
- Nov 4, 2019
- 1 min read

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միայն աճուրդից հավաքվեց 66,000 ԱՄՆ դոլար․ «Հայկական Տիեզերք» գորգը վաճառվեց 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7,500 ԱՄՆ դոլար, Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար և ունենք նվիրատվություն՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։ Եվ այսպես, ավարտվեց Կալիֆորնիայում կազմակերպված բարեգործական միջոցառումը, որի ամբողջ հասույթը կուղղվի մեր Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։
Եվ սա դեռ ամենը չէ,ներկա պահին ամփոփում ենք նաև միջոցառման ընթացքում հավաքված այլ նվիրատվությունները,որի մասին կիրազեկենք քիչ ավելի ուշ․․․»։
Comentários