Եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան
- irakan lurer
- Dec 23, 2019
- 1 min read

2020 թվականին Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլեւս անցագրի անհրաժեշտություն չի լինի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության եւ Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից սահմանային ռեժիմի փոփոխություն կլինի:
«Այսօր նաեւ պատմական առաքելություն ունեմ: Վարչապետի անունից հայտարարելու եմ, որ եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար, եւ առանց դժվարությունների մարդիկ կարող են գնալ ու տեսնել Անին: Սահմանային ռեժիմի փոփոխություններ կունենանք»,- այսօր տարեվերջյան մարզխորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Ի դեպ, Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պետք է պարտադիր ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատեւ՝ շուրջ մեկ ամիս տեւող գործընթաց է:
Comments