top of page
Search

ԵԿՄ-ականները գտնում են, որ շուտով Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ում մնալու է մենակ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 29, 2020
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն, Երկ­րապահ կամավորական միության նա­խագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ: Անգամ նրանք են ԵԿՄ-ից ձեռքերը լվա­ցել, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառ­ներով լքել էին կառույցը, բայց վերադար­ձել՝ աջակցելով, որ Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ:

Այդ թվում՝ լարվել են Ս. Միքայելյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Ման­վել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի հարաբերությունները, մինչդեռ նա ոչ մի­այն սատարում էր Ս. Միքայելյանին, այլև ելույթով հանդես եկավ ԵԿՄ նոր նախա­գահ ընտրվելու օրը:

Ինչևէ, հավելենք, որ ԵԿՄ-ականները մտահոգ են կառույցի հե­տագա ճակատագրով, նույնիսկ գտնում են, որ շուտով Ս. Միքայելյանը ԵԿՄ-ում մնալու է մենակ: Ավելին՝ ըստ որոշ ԵԿՄ-ականների՝ նա առանձնապես ջանք չի բանեցնում ստեղծված իրավիճակը շտկե­լու համար, քանի որ չի փոխել տեսակետն առ այն, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի»

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page