top of page
Search

Դպրոցներն այս վիճակում են, որովհետև նաև Դուք ստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել․ Ալենը՝Նաիռային

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 12, 2019
  • 1 min read

Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, նշեց, որ այո՛, դպրոցներն այդ վիճակում են։ «30 տարվա անկախ պետություն ունենք, ինչո՞ւ են այդ վիճակում։ Այն պատճառով են դպրոցներն այս վիճակում, որովհետև նաև Դուք ստեղ նստած հանրապետականի հետ կնոպկա եք սեղմել։ Մենք դպրոցները կվերանորոգենք, ինչպես վերանորոգեցինք ճանապարհները, ինչպես բանակի հարցն ենք լուծում՝ սպասարկման առումով։ Զարմանում եմ, որ ասում են՝ կեղծ օրակարգ է։ Սա այն տրամաբանությունից էլի, որ Սերժը մեղավոր չէ, կողքիններն են մեղավոր։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ դատական իշխանության ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու, ոչ մի կապ չունի ՍԴ դիմած դիմումների պատասխանների հետ, որ տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս՝ ինչ են գրել, կապ չունեն։ Հարկատուները մեզ ի՞նչ են ասել, նրանք մեզ 71 տոկոս ձայն են տվել, ասել են՝ գնացեք, սաղ փոխեք։ Հիմա էլ մեզ մեղադրում են, ասում են՝ ավելի արագ փոխեք։ Վստահեցնում եմ՝ արագ փոխելու ենք։ Ժողովուրդ, հերիք է գալ այս ամբիոնից խոսել գեղեցիկ բառեր օգտագործելու համար։ Միկրոֆոններ ծռել, որպեսզի յութուբում հայտնվես։ ՀՀ-ում կա ճգնաժամ, ու մենք՝ իշխող կուսակցությունը, պարտավոր է այդ հարցը լուծել։ Թող որևիցե մեկին չթվա, որ ինքն ինչ-որ ձևով փորձելու է խույս տալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page