Դիմելով Կոնգրեսին՝ Թրամփը հայտարարել է, որ հայկական կոտորածները Ցեղասպանություն չի համարում.
- irakan lurer
- Dec 18, 2019
- 1 min read

Բրիտանական BBC-ն այսօր կրկին անդրադարձել է ԱՄՆ Սենատի ընդունած Հայկական բանաձևին՝ հայտնելով, որ հակասելով ԱՄՆ Սենատի միաձայն քվեարկությանը, Թրամփի վարչակազմը հայտարարել է, թե 1915-ին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն չի համարում:
Հոդվածում այնուհետև հիշատակվում է, որ անցած շաբաթ տեղի ունեցած պատմական քվեարկությունը զայրացրել է Թուրքիային, որը միշտ հերքում է կոտորածների Ցեղասպանություն լինելը, և այն, որ ուրբաթ Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրեց ԱՄՆ դեսպանին՝ արտահայտելու իր զայրույթը քվեարկության կապակցությամբ՝ ԱՄՆ-ին մեղադրելով «պատմությունը քաղաքականացնելու» մեջ:
Հայաստանը հայտարարում է, որ 1,5 միլիոն մարդ սպանվել է՝ կոնկրետ էթնիկ խմբին ոչնչացնելու ջանքերի արդյունքում: Սպանությունները տեղի են ունեցել ժամանակակից Թուրքիայի նախահայրը հանդիսացող Օսմանյան կայսրության վերջին ժամանակահատվածում՝ փոխանցում է BBC-ն, հայտնելով հաջորդ նորությունը:
«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել»,- երեքշաբթի օրը հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը:
«Մեր տեսակետներն արտացոլված են այս հարցի վերաբերյալ անցած ապրիլին՝ նախագահի վերջնական հայտարարության մեջ»,- ասել է Օրտագուսը:
Comentários