top of page
Search

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 15, 2020
  • 1 min read

Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեցին դատախազությունից։

Նշենք, որ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել, ինչը նրա պաշտպան Ամրամ Մակինյանը բողոքարկել էր։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Նշենք, որ այդ գործով անցնում են հինգ անձինք, նրանցից մեկը «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page