top of page
Search

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 23, 2019
  • 1 min read

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  հրավիրվել է Ոստիկանություն: Այս մասին  նա  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:

Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել: Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ, ու առհասարակ չեմ շտապում …

Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել, դրանք կփոխանցեմ»,- գրել է նա:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page