top of page
Search

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 11, 2019
  • 1 min read

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS․am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Ռուսլան Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Նա տեղեկացրեց նաեւ, որ նախաքննական մարմինը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Ավելի վաղ, NEWS.am-ի հետ զրույցում Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանը հերքել էր Բաղդասարյանի անօրինական գործունեության վերաբերյալ ցանկացած վարկած։

 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page