Դա շատ փոքր բան ա,որ ես դրա մասին խոսեմ. Զուրաբյանը՝ Փաշինյանի՝ Տեր-Պետրոսյանին չշնորհավորելու մասին
- irakan lurer
- Jan 13, 2020
- 1 min read

Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում էր ծննդյան 75-ամյակը, ինչի կապակցությամբ նրան շնորհավորեցին ՀՀ և Արցախի նախագահները՝ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը։
Սակայն առաջին նախագահին այդպես էլ չշնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ArmDaily.am-ը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե դա վիրավորական չէր, մանավանդ, որ Փաշինյանը երկար ճանապարհ է անցել Տեր-Պետրոսյանի հետ և դա, իրենց կարծիքով, ինչով է պայմանավորված։
«Չեմ էլ նկատել, որ չի շնորհավորել։ Հուսով եմ՝ դա պատմական չեք համարի։ Գիտեք, դա շատ փոքր բան ա, որ ես դրա մասին խոսեմ»,-հավելեց նա։
Comments