top of page
Search

Գործատուները կտուգանվեն՝ աշխատավարձը ժամանակին չվճարելու համար

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 19, 2019
  • 1 min read

Գործատուի կողմից ժամանակին աշխատավարձ չհաշվարկելը, չվճարելը, ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարել կամ նվազագույն աշխատավարձի չափից պակաս աշխատավարձ սահմանելու համար նախատեսված է տուգանք՝ յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով: Այս մասին սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  169․8 հոդվածը։

Նույն խախտումը, եթե կատարվում է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page