Գիշերային ժամերին լռությունը խախտող օբյեկտները կտուգանվեն մինչև 6 մլն դրամով
- irakan lurer
- Dec 16, 2019
- 1 min read

Երևանում գիշերային ժամերին գործունեություն ծավալող օբյեկտներից քաղաքապետարանը կպահանջի պահպանել գիշերային անդորրն ապահովելու ժամեր: Քաղաքապետարանի կողմից շրջանառվող նախագծի համաձայն՝ վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ ժամերը լինելու են 23:00-ից մինչև 7:00-ն: Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ նախագիծը զեկուցողը հայտարարեց, որ օրենքը խախտողները կտուգանվեն մինչև 6 մլն դրամով:
Comentários