top of page
Search

գեւորիկ տղա դոդասուն, ճիշտ է պետության զավթում չի եղել, բայց դու ու շեֆդ եղել եք սերժիկի սապոգի...

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 22, 2020
  • 1 min read


Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


Եռատառ Գեւորիկի վարքին խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից մի քանիսի արձագանքը ինձ այսպես է ներկայանում։

Մոտավորապես.-Իմ Քայլը քրիստոնյա, աստվածավախ, ցեղասպանություն տեսած միսիոներական, համարյա կուսակրոն մի ժուժկալ ու խոնարհ խումբ է, որը բոլորովին նոր տանկի (հրասայլ) մեջ նստած, դուռլուսամուտ փակած, զզվանքով դժգոհում է տանկի վրա ճախրող ճայերի երամից, որովհետեւ այդ լկտիները, շարունակ զարհուրելի կռինչ արձակելով, ծրտում են տանկի վրա եւ շուրջբոլորը։

Ծրտում են ու կռնչում, կռնչում են ու ծրտում։ 88 հոգով զզվում են ու աղոթում, աղոթում են ու զզվում։ Զզվում են, զի մաքրակենցաղ եւ մտավորական են, աղոթում են, զի նման հարցերում միայն Տեր Աստված, Որդի Աստվածը, Մարիամ Աստվածածինը կարող են օգտակար եւ փրկարար եւ բալասանիչ լինել։

Մի քիչ էլ նզովում են տանկ սարքողին ու, մանավանդ, ներկողին, որ չի կարեցել այնպես ներկել, որ պատշաճ քողարկվի մեքենան, դառնա անտեսանելի, ու հիմա այդ պատճառով ստիպված են բախտի դաժան հարվածներին գերի ժամանակ ձգել մինչեւ ճայերը սովեն, հեռանան մի քիչ, որ կարենան գոնե ելնել տանկից՝ վազեն զուգարան, արագ ետ գան. տանկն անաստվածներն առանց զուգարան են սարքել դրել տակները։ Ոչ ոք հեղափոխության օրերին ոչ հրապարակում, ոչ ֆեյսբուքում, ոչ յութուբնոցում չի ասել, որ տանկերը պիտի զուգարան ունենան վերջապես….։ Այսպես քաշվել կլինե՞ր,-մտածում են։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page