top of page
Search

Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:նրան առաջարկվել է 48 ժամ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 26, 2019
  • 1 min read

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- հավելեց Օհանջանյանը:

ՀՔԾ-ն, սակայն, այլ մանրամասներ չի հայտնում:

Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա: 

Դրանից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ, սակայն այդպես էլ չի ներկայացել։

Դրա նախորդ օրը Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page