top of page
Search

Գերմանիայում կորոնավիրուսի համաճարակ է սկսվում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 28, 2020
  • 1 min read

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ երկիրը COVID-19 հիվանդության համաճարակ է սկսվում, հաղորդում է Tagesspiegel թերթը:


Նախարարի խոսքով՝ վերջին ժամանակները չափազանց դժվար է դարձել հետևել, թե իրենց քաղաքացիները որտեղից են վարակվում  SARS-CoV-2 կորոնավիրուսով:


Շպանը պատմել է, որ ներքին գործերի նախարարությունը, Ռոբերտ Կոխի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտը և վիրուսով ախտահարված դաշնային հողերի իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել` համաճարակին հակազդելու համար: Նախարարը քաղաքացիներին կոչ է արել խուճապի չմատնվել և հիվանդանոց չգնալ սովորական հազի պատճառով, բայց նրանց, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են վարակված շրջաններում, խորհուրդ է տրվում հետազոտվել և անցնել տնային կարանտինի:

Գերմանիայում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման 10 դեպք է հայտնաբերվել։ Բոլոր դեպքերը Բադեն-Վյուրթեմբերգ և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերում են: Վերջին շրջանում մեկուսացրել են մի ամբողջ զորամաս, այն բանից հետո, երբ հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել Իտալիա ուղևորությունից վերադարձած զինծառայողի մոտ:

Վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհում վարակվել է կորոնավիրուսի նոր տեսակով շուրջ 82,5 հազար մարդ: Նրանցից ավելի քան 2,8 հազարը մահացել է, իսկ ավելի քան 33,2 հազարը ՝ բուժվել ։ Բացի Չինաստանից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը, COVID-19 հիվանդության դեպքեր են գրանցվել աշխարհի ավելի քան 40 երկրներում:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page