top of page
Search

Բրիտանիայում մինչեւ 2035 թվականը կարգելեն բենզինային, դիզելային եւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 4, 2020
  • 1 min read

ree

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2035 թվականը երկրի տարածքում արգելել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմոբիլների, ինչպես նաեւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը: Այդ մասին ասված Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատան տարածած հայտարարության մեջ:

«Ցուցադրելով արտանետումների կրճատման ուղղությամբ մեծ Բրիտանիայի անհետաձգելի գործողությունները՝ կառավարությունը պլանավորում Է բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմոբիլների եւ միկրոավտոբուսների վաճառքին վերջ դնել ավելի շուտ՝ մինչեւ 2035 թվականը, ինչպես նաեւ առաջին անգամ հիբրիդային (ավտոմոբիլները) ներառել (արգելվածների ցուցակում)»,- նշված Է Դաունինգ-սթրիթի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում Էին այդ արգելքը սահմանել հինգ տարի ավելի ուշ՝ 2040 թվականին, իսկ հիբրիդային ավտոմոբիլների մասին խոսք չԷր եղել:

Նման միջոցների օգնությամբ Լոնդոնը մտադիր Է իրականացնել աշխարհում բնապահպանության ամենախիստ օրենքներից մեկը՝ մինչեւ 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները հասցնելով զրոյի: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն ազգային խորհրդարան Է ներկայացվել տակավին անցյալ տարվա հունիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page