top of page
Search

Բացահայտվել է դանակահարության դեպքը. Հարվածը եղել է որովայնին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 29, 2020
  • 1 min read

Հունվարի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 55-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել են: Ըստ բժշկի՝ տղամարդը ի վիճակի չէ բացատրություն տալու:

Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառել է Երեւանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ, որը ժամը 17.15-ին ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page