top of page
Search

Բարեփոխումներից հետո պարեկային ծառայությունում 2.5 անգամ ավելի շատ աշխատակից կլինի, քան ՃՈ-ում:

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 25, 2020
  • 1 min read

Բարեփոխումներից հետո պարեկային ծառայությունում  2.5 անգամ ավելի շատ աշխատակից կլինի, քան Ճանապարհային ոստիկանությունում: Այս մասին «Բարեփոխումների ռազմավարությունը Ոստիկանությունում. 2020–2022 թվականների գործողությունների պլանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը` հավելելով, որ այս ծառայությունը, որը կստեղծվի մինչեւ 2020 թվականի վերջ, պետք է լուծի հանցանքների կանխարգելման խնդիրը:

«Պարեկային ոստիկանը կարձագանքի բոլոր մարտահրավերներին եւ պետք է ապահովվի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, տրանսպորտով, զենքով, համազգեստով»,- ասաց նա:


Ըստ նրա` ոստիկանությունն այսօր չունի մեխանիզմներ, որոնք թույլ կտային առավել արդյունավետորեն հաղթահարել մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչն այս կարեւոր մարմնի թուլացման հետեւանքն է, որը ձեւավորում է քաղաքացիների եւ օտարերկրացիների պատկերացումները պետության մասին:

«Ավելին, ոստիկանն այսօր բացարձակապես պաշտպանված չէ: Ինչպես գիտեք, նախկինում ոստիկանության ծառայողների դեմ գործեր հարուցելը հաճախ կապված էր միջազգային զեկույցներում անհրաժեշտ վիճակագրական թվեր ներկայացնելու ձգտման հետ»,- նշեց նա:

Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ ոստիկանությունն արդեն վաղուց զրկված է քննչական միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից, ինչը բացասաբար է անդրադառնում դեպքերի բացահայտման վրա:

«ԱԱԾ-ի կողմից հանցագործությունների հայտնաբերման ավելի բարձր ցուցանիշները պայմանավորված են ծառայությունում քննչական ապարատի առկայությամբ, որը ոստիկանությունը չունի: Մենք կարեւոր ենք համարում որոշ գործերով հետաքննության գործառույթները ոստիկանությանը փոխանցելը, օրինակ` ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, ինչը կբարձրացնի հետաքննությունների արդյունավետությունը եւ կլիցքաթափի Քննչական կոմիտեն»,- պարզաբանեց պատգամավորը: Ինչ վերաբերում է ոստիկանության ուժերին, ապա նրանց գործունեությունը, Խաչատրյանի խոսքով, կկարգավորվի ոչ թե ռազմական օրենսդրությամբ, այլ Ոստիկանության օրենքներով:

Պատասխանելով Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ոստիկանության միացման հավանականության մասին հարցին` նա նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման փոփոխությունն առավել հաճախ բացասաբար է անդրադառնում փրկարար ծառայության արդյունավետության վրա:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page