top of page
Search

«Բարգավաճ»-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում ոչ մեկը չի վաստակել.Ն. Զոհրաբյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 14, 2019
  • 1 min read

Տպավորություն է, որ ԱԺ ամբիոնից արդեն սպառնալիքներ են հնչում, որ եթե էսպես չլինի, ուրեմն՝ էնպես կլինի, սենց չլինի՝ ընենց կլինի։ Սա շատ ոչ կոռեկտ գործելաոճ է: ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին հետևած արձագանքներին: ««Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել։ Եթե ինչ-որ բաներ փորձենք հիշեցնել, հանկարծ չմտածեք, որ մեր հիշողությունը ձեր հիշողությունից պակաս փոքր է։ Մենք էլ շատ բան կարող ենք հիշեցնել։ Չեմ կարծում՝ այս տգեղ խոսակցությունը հարիր է մի խորհրդարանի, որտեղ բացարձակապես այլ դիսկուրսներ, այլ բանավեճեր պետք է լինեն»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:


 
 
 

コメント


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page