Բավականին լաբիրինթոս է. ինչպես է պատգամավորը կորել ԱԺ-ում
- irakan lurer
- Nov 2, 2019
- 1 min read
Սեպտեմբերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը մանդատը վայր դրեց և նրան ԱԺ-ում փոխարինեց մասնագիտությամբ դերասան Արթուր Մանուկյանը։
Արդեն մոտավորապես մեկ ամիս է անցել և ArmDaily.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք նոր միջավայրում, նոր պաշտոնում իրեն հարմարավետ է զգում։
«Դուր գալու, հարմարավետ զգալու խնդիր իմ առջև չեմ դրել։ Նպատակս ինչ-որ չափով օգտակար լինելն է։ Այս ընթացքը դեռ բավարար է հասկանալ, թե ինչ պետք է անեմ, ինչպես պետք ա անեմ, երբ է պետք հարց տալ, ինչպես և այլն։ Դեռ կազմակերպչական հարցերն եմ ուսումնասիրում, և զուգահեռ գաղափարներ կան՝ իմ անելիքների առումով։ Հիմնական գործունեությունս մշակույթի ոլորտն է լինելու, ուրիշ բնագավառ չեմ ուզում «քիթս խոթել», տնտեսական, իրավաբանական հարցերից ես շատ հեռու եմ»,-նշեց նա։
Հարցին, թե արդյոք հեռացել է թատրոնից, կինոյից, պատգամավորը նշեց. «Չեմ կարող ասել։ Թատրոնում ու կինոյում այնքան քիչ բան է այսօր տեղի ունենում, որ ես համարյա չեմ հեռացել այնտեղից, այսինքն կարող եմ հասցնել նաև այնտեղ լինել»։
Մեր հարցին, թե երբ առաջին անգամ ոտք դրեց ԱԺ, ինչ տպավորություններ ուներ և արդյոք կորել է, ինչպես շատերի դեպքում է լինում, Մանուկյանը պատասխանեց.«Առաջին անգամ ԱԺ եմ մտել անցած տարի, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, այդ ժամանակ կորել էի։ Հիմա արդեն հեշտ եմ գտնում սենյակս, բայց բավականին լաբիրինթոս է»։

Comments