top of page
Search

Բալային համակարգը չի դադարեցնի ճանապարհային խուժանությունը և տուժողը լինելու է հասարակ ժողովուրդը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 30, 2019
  • 1 min read

Բալային համակարգը չի դադարեցնի ճանապարհային խուժանությունը և տուժողը լինելու է հասարակ ժողովուրդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Դե ինչ, հունվարի մեկից ՀՀ սկսում է կիրառվել, այսպես կոչված, «տուգնաքների բալային համակարգը», որը նախատեսվում է կիրառել անբարեխիղճ վարորդների հանդեպ։ Ես սկզբունքորեն դեմ եմ եղել այս օրենքին, քանի որ համարում եմ, որ մինչև քաղաքացուն տուգանելը, պետությունը պարտավոր է ապահովել նվազագույնը ճանապարհային ենթակառուցվածքների նորմալ և բնականոն աշխատանք: Ես նաև համարում եմ, որ բալային համակարգը չի դադարեցնի ճանապարհային խուժանությունը և տուժողը լինելու է հասարակ ժողովուրդը: Համոզված եմ, որ բալային համակարգը ոչ մի հարց չի լուծի ՀՀ-ում ճանապարհատրասպորտային «բեսպրեդելը» վերացնելու համար»,-նշել է նա։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page