top of page
Search

Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել. Հրաչյա Հակոբյան. Factor.am

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 14, 2020
  • 1 min read

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը տեղեկություններ չունի, թե ինչ փաստերի մասին է խոսքը, որոնք վկայում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից վարչապետի ընտանիքի անդամներին վարկաբեկող տեղեկություններ տարածելու փաստը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է Հրաչյա Հակոբյանը:

«Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ փաստերի մասին է խոսքը, սպասենք հրապարակեն, տեսնենք: Կան կասկածներ, որ այդ տեղեկությունների հավաքագրումը եղել է հենց Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում, թե երբ է արշավը սկսվել, դա դեռ պետք է պարզվի»,- ասել է նա։

-Ինչո՞ւ Արթուր Վանեցյանը նման քայլի պետք է գնար:

 – Հոդվածից մոտավորապես հասկանում ենք, թե ինչու: ՀԺ-ի հոդվածով հանրությունը իմացավ, թե որն էր Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառը: Այս հոդվածով այդ հարցերի պատասխանը մակերեսորեն գոնե ստացանք:

– Պաշտոնանկության պատճառը դա՞ էր (Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի մասին կեղծ տեղեկություն տարածել):

– Կարծում եմ՝ քիչ պատճառ չէ: Դա պատճառներից մեկն է: Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը:

-Այսինքն՝ իշխանությունները գիտեի՞ն, որ Արթուր Վանեցյանը փորձում է պետական հեղաշրջման փորձ անել:

 – Ես դա չգիտեմ, ես հղումն անում եմ հոդվածին:

– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հարաբերությունները լարվեցին:

-Էլի նյութին պետք է հղում անեմ, որ Վանեցյանի մանկության ընկեր Արա Սաղաթելյանը համոզել է նրան, որ դու այլևս ավելի բարձր վարկանիշ ունես, քան Նիկոլ Փաշինյանը, և կարող ես հայտ ներկայացնել քաղաքականություն մտնելու:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page