top of page
Search

Արթուր Վանեցյանը երբեք մեր թիմի անդամ չի եղել. «Իմ քայլի» պատգամավոր

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 19, 2019
  • 1 min read

Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն եւ երբեւէ մեր թիմի անդամ չի եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը:

«ԱԱԾ տնօրենը որեւէ թիմի անդամ չի կարող լինել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ամբողջ քաղաքական թիմն էր ժամանակին պարծենում Վանեցյանի գլխավորած ԱԱԾ-ի բացահայտումներով, Մկրտչյանը նշեց. «Բացահայտումներ անելը պարծենալու առիթ չէ, դա ԱԱԾ տնօրենի պարտականությունն է: Բացի դրանից, մի դեպքում գործ ունենք ԱԱԾ տնօրենի, մյուս դեպքում ՀՖՖ նախագահի հետ, որոնք բոլորովին այլ գործառույթներ են»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page