top of page
Search

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից համագործակցում էր Նարեկ Մալյանի հետ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 28, 2019
  • 1 min read

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից համագործակցում էր Նարեկ Մալյանի հետ։

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից համագործակցում էր Նարեկ Մալյանի հետ:

Եվ ես հիմա չեմ խոսի մանր ուծեչկեք կազմակերպելու մասին, ինչպիսին էր, ասենք, փետրվարին ՊՎԾ-ի գործով ԱԱԾ-ում առկա գաղտնի ինֆոն Նարեկի միջոցով հրապարակելը: Չեմ հիշեցնի նաև աղբամանի պատմության մեջ ուժայինների պահվածքի մութ կողմերը: Ավելի լուրջ բան կա:

Հունիսի սկզբին, երբ դեռ մի քանի հոգի մարդ գիտեր, որ Արդարադատության նախարարի պաշտոնում քննարկվում է Ռուստամ Բադասյանի թեկնածությունը (ում Վանեցյանը դեռ ՊԵԿ-ից տանել չէր կարողանում), այդ մասին սկսեց խոսել, նույնիսկ գոռալ, Նարեկ Մալյանը:

Շատ արագ ինչ-որ հրաշքով Նարեկի ձեռքում հայտնվեցին Ռուստամի բժշկական փաստաթղթերը և մեր պրոֆեսիոնալ ՓՌշիկի ապատեղեկատվական արշավի հիմնական թիրախը դարձավ Ռուստամ Բադասյանը: Կարճ ժամանակ անց նաև պարզ դարձավ, թե ինչու էր Վանեցյան Արթուրը դեմ Ռուստամին:

Եվ հարցը միայն այն չէր, որ ՊԵԿ-ում Ռուստամը հակազդում էր Արթուրի ապօրինի ներգործությանը ու տարբեր պաշտոններում հարազատների նշանակմանը: … Ռուստամը բերելու էր ժողովրդավարական ռեֆորմներ, որոնք հոգով չեկիստները տանել չեն կարողանում (ընդորում, այդ ռեֆորմների որոշ բաղադրիչներ փոխում են երկրում չեկիստների դերը):

Հայաստանում ընդհանում է պայքար deep state-ի (համակարգում մնացած հին կոռուպցիոներների) և ժողովրդավարության միջև: Եվ համակարգում մնացած բազում կոռուպցիոներները գիտեն, թե ում միջոցով և ում թիրախավորեն, որ ժողովրդավարությունը չամրապնդվի:

 
 
 

Bình luận


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page