top of page
Search

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործը Դատախազությունում է

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 5, 2020
  • 1 min read

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով երկրորդ անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն ուղարկվել է Դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու. գործն արդեն Դատախազությունում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page