top of page
Search

Առանց ձեզ ստուգելու ոչ մի դեպքում թույլ չենք տա մտնեք Հայաստանի տարածք. Աշոտ Ասատրյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 4, 2020
  • 1 min read

ՀԱՏՈւԿ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Աշոտ Ասատրյանն իր էջում դիմել է ՀՀ քաղաքացիներին.

Հարգելի քաղաքացիներ, կապ չունի հայ, չինացի, ռուս, վրացի և այլն, երբ դուք որևէ երկրից, այս շրջանում հատկապես Չինաստանից, ժամանում եք Հայաստան, ուզեք թե չուզեք ջերմաչափվում եք, այն դեպքում երբ նույնիսկ մտքերով ընկած ինքնաթիռից իջնում ու քայլում եք անձնագրայինի մոտ, նույնիսկ այդ պահին դուք ջերմաչափվում եք, նույնիսկ այն պահին, որ ձեր մտքով չի կարող անցնել, որ ձեր ջերմաչափեցին, միևնույնն է ԴՈւՔ ՋԵՐՄԱՉԱՓՎՈւՄ ԵՔ: Առանց ձեզ ստուգելու ոչ մի դեպքում թույլ չենք տա մտնեք Հայաստանի տարածք:

Մի շարք քաղաքացիներ այս ընթացքում այդ ջերմաչափման և մասնագիտական ծառայության արդյունքում հոսպիտալացվել են ու հենց այդ ամենի արդյունքում է, որ բոլոր այն անձիք, ովքեր որևէ խնդիր են ունեցել, ստացել են համապատասխան օգնություն:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ը իրականացնում է իր պարտականությունները ՀՀ բոլոր սահմաններում:

Եվս մեկ անգամ հավաստիացնում եմ ձեզ, որ նույնիսկ այն պահին, երբ դուք չեք նկատում կամ մտքերով ընկած եք լինում, կամ հեռախոսի մեջ խորացած եք լինում, այդ բոլոր պահերին դուք գտնվում եք Տեսչական մարմնի մասնագետների ու սարքերկ հսկողության տակ:

Աստված տա, որ երբեք այնպիսի իրավիճակում չգտնվեք, որ մեր մասնագետներին նկատեք, թող իրենք կատարեն իրենց ծառայությունը ու դուք էլ մեր կարիքը չունենաք:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page