top of page
Search

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 4300 եւ վարակման 119 235 դեպք

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 11, 2020
  • 1 min read

Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահվան 4300 եւ վարակման 119 235 դեպք: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբից մահացել է 273 պացիենտ:

Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս են գրվել 66 577 պացիենտներ: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ 48 358 պացիենտներ դեռեւս հիվանդ են եւ բուժում են ստանում, նրանցից 5747-ը (12 տոկոսը) ծանր կամ կրիտիկական վիճակում են: Մնացյալ 42 611-ի կյանքին այս պահին ոչ մի բան չի սպառնում:

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր առայժմ չեն հայտնաբերվել: Կորոնավիրուսով միակ պացիենտը Իրանից եկած 29-ամյա տղամարդն է, որը հիվանդանոցում է, իսկ նրա հետ շփված 30 մարդուց ավելին դեռեւս մեկուսացված են՝ կարանտինի մեջ են:

Վերջերս Թուրքիայում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով (Covid-19) վարակման առաջին դեպքը: Վարակված տղամարդը վերջերս է Թուրքիա վերադարձել Եվրոպայում ուղեււորությունից: Ներկայումս պացիենտը կարանտինի մեջ է: Նրա ընդհանուր վիճակը բավարար է գնահատվում: Հսկողության տակ են վերցվել հիվանդի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա հետ սերտ շփման մեջ եղած մարդիկ:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page