Այսօր Գագիկ Ծառուկյանի բիզնեսներն ավելի պաշտպանված են, քան երբեւէ․ Ալեն Սիմոնյան
- irakan lurer
- Dec 3, 2019
- 1 min read

Վստահ եմ, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներն ավելի պաշտպանված են, քան երբեւէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով գագիկ Ծառուկյանի պնդմանը, թե իր բիզնեսները թիրախավորել են եւ միայն այնտեղ են ստուգումներ իրականացնում։
«Չեմ կարծում, որ որեւէ մեկը որեւէ մեկին թիրախավորել է։ Վստահ եմ, որ այսօր պարոն Ծառուկյանի բիզնեսներն ավելի պաշտպանված են, քան երբեւէ։ Ընդհանուր առմամաբ շատ ավելի կոմֆորտ իրավիճակ է յուրաքանչյուր գործարարի համար, քան երբեւէ եղել է։ Կարծում եմ՝ այդ հարցում պարոն Ծառուկյանն ինձ հետ կահամձայնի»,- նշեց նա։
Комментарии