«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, ՆԱՏՕ-ի ուղեղի մահ է»,-Էմանուել Մակրոն
- irakan lurer
- Nov 8, 2019
- 1 min read

ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կորցրել է միության ներսում կոորդինացիան, ինչը կարելի է բնութագրել որպես «ուղեղի մահ»: Այս մասին The Economist ամսագրին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, ՆԱՏՕ-ի ուղեղի մահ է: ՆԱՏՕ-ն կորցրել է ԱՄՆ-ի եւ դաշինքի դաշնակիցների միջեւ ռազավարական լուծումների կոորդինացիան: Մենք տեսնում ենք չհամաձայնեցված ագրեսիվ գործողություններ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Թուրքիայի կողմից, մեր շահերի գոտում: Եվրոպան պետք է սկսի մտածել իր աշխարհաքաղաքական ուժի մասին, այլապես չի կարողանա վերահսկել իր ճակատագիրը»,- ասել է նա: Ավելի վաղ Մակրոնը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանում Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կոպտագույն սխալ է անվանել:
Comments