top of page
Search

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է հյուպատոսական հաշվառման կանգնել

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 12, 2020
  • 1 min read

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է տարածել ՄԱՆ-ում ՀՀ դեսպանատունը:


«Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։ Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»,-ասված է հայտարարության մեջ։


Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումն է : ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն է` armconsularusa@mfa.am, ՀՀ դեսպանության հեռախոսահամարն է` (202)-319-1976:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page