ԱՄՆ-ում կալանավորվել է Դաշնակցության ոգին. Երգիչ Գառնիկ Սարգսյանը բեռնատարի խցիկում կոկաին է թաքցրել
- irakan lurer
- Nov 29, 2019
- 1 min read

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Վիրջինիա նահանգում կալանավորվել է դաշնակցական երգիչ Գառնիկ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ: Ըստ մեր աղբյուրի՝ երգիչ Սարգսյանը իր վարած բեռնատարի խցիկում թաքցրել է կոկաին և փորձել Կալիֆոռնիայից Վիրջինիա տեղափոխել:
Ծագումով լիբանանահայ, առաջին լիբանանյան պատերազմի ժամանակ ԱՄՆ գաղթած երգիչ Գառնիկ Սարգսյանը համարվում է Դաշնակցության ոգին, քանի որ հենց նրա երգերի ներքո էին ընթանում Դաշնակցության բոլոր հավաքները ԱՄՆ-ից մինչև Լիբանան, Լոս Անջելեսից մինչև Բուրջ Համուտ: Հիմա էլ ով է երգելու «Վեհ գաղափար Դաշնակցության»»:
コメント