top of page
Search

ԱՄՆ-ն չի վերադառնա թուրք-սիրիական սահման. Պենտագոն

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 27, 2020
  • 1 min read

Ամերիկացի զինվորականները մտադիր չեն վերադառնալ թուրք-սիրիական սահման. այս մասին հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:

«Տվյալ պահին ես չեմ տեսնում սահման վերադարձի ոչ մի հնարավորություն», -  ըստ al-monitor.com կայքի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել է Էսպերը:

Ըստ նրա՝ Պենտագոնը նախկինի պես կենտրոնացած է Սիրիայի արևելքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման վերացման վրա: Որպես Սիրիայի ամենախնդրահարույց շրջան՝ Էսպերը նշում է Իդլիբը, որտեղ բախվում են հակամարտության տարբեր կողմերի շահերը:

«Ոչ մի խոսակցություն չկա մեր՝ սիրկական քաղաքացիական պատերազմին մասնակցելու մասին: Մենք կարծում ենք, որ լավագույն ճանապարհը տեղի ունեցող քաղաքական գործընթացն է», - նշել է Էսպերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսից հեռացել էր 2019 թ. հոկտեմբերին, որից անմիջապես հետո Թուրքիան սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page